Մարտունու Պատկերասրահ
1978թ-ին բացվել է Մարտունու պատկերասրահը, որը Ազգային պատկերասրահի մասնաճյուղն է։ Թանգարարանում ցուցադրված է 1960-1980-ական թթ. հայ կերպարվեստը, որը շարունակում էր նախորդ տասնամյակներին ձևավորված, կոմունիստական գաղափարաբանական պատգամներով ընթացող ուղին՝ «ձևով ազգային, բովանդակությամբ սոցիալիստական» կարգախոսի ներքո:
Հավաքածուն առանձնանում է նրանով, որ գործերի գերակշռող մասը ստեղծվել է պետական պատվերով` Նկարիչների տանը կազմակերպվող հանրապետական ցուցահանդեսների համար, որից հետո դրանք պահվում էին շրջիկ արվեստանոցի ֆոնդերում: Ցուցահանդեսների թեմատիկան բազմազան էր. դրանք արձագանքում էին Հոկտեմբերյան հեղափոխության ամենամյա տոնակատարություններին, Հայրենական Մեծ պատերազմում տարած սովետական ժողովրդի հաղթանակի հոբելյաններին, ինչպես նաև երկրի շինարարությանը, սպորտին, աշխատանքին, ուսմանը, հավերժական թեմային` մայրությանը, և այլն:
Հավաքածուում տեղ են գտել անվանի քանդակագործներ Ն. Նիկողոսյանի, Թ. Միրզոյանի, Ռ. Քյուրքչյանի, Ռ. Բադալյանի, Ս. Մեհրաբյանի, Հ. Մուրադյանի և այլոց տարանյութ դիմաքանդակներն ու թեմատիկ ստեղծագործությունները:
Աշխատանքային օրերը՝ երեքշաբթի-կիրակի
Աշխատանքային ժամերը՝ 11:00-17:40
Էքսկուրսիաների համար գրանցվել նախապես։
Հայերեն էքսկուրսիայի արժեքը 2000 դրամ է։
Մուտքի տոմս - 1000 դրամ
Աշակերտական, ուսանողական, թոշակառուի տոմս - 500դրամ
Մինչև 12 տարեկան երեխաների մուտքը անվճար